Դպրոցական հաջողության մոդելավորումը նպատակադրման միջոցով
Բարև, իմ սիրելի փոքրիկ բարեկամ, ես Դավիթն եմ, քո ավագ եղբայրը։ Այսօր ուզում եմ քեզ հետխոսել մի շատ կարևոր բանի մասին՝ ինչպես հասնել հաջողության դպրոցում և ինչպես ճիշտնպատակներ դնել, որպեսզի քո աշխատանքն ավելի արդյունավետ և իմաստալից դառնա։
Նախ ուզում եմ ասել, որ նպատակ դնելը այնքան էլ բարդ աշխատանք չէ։ Նպատակադրումը հնարավոր է, երբ դու գիտես՝ ինչ ես ուզում և ինչպես ես պատրաստվում դա ձեռք բերել։ Երբ քոնպատակը հստակ է, ամեն մի առաջադրանք, նույնիսկ ամենադյուրին կամ դժվար դասը, դառնումէ իմաստալից, որովհետև դու գիտես, թե ինչի համար ես այն սովորում։
Նպատակ դնելը քեզ տալիս է շարժառիթ։ Այն օգնում է աշխատել և շարունակել, նույնիսկ երբդժվարություններ կամ էմոցիոնալ, մտային, ֆիզիկական վայրիվերումներ են լինում են։ Իմ շատ սիրելի ՀԱՅ գիտուն այսօրինակ կայունությամբ, դու քայլ առ քայլ մոտենում ես քո նպատակին, տեսնում ես արդյունքները, և դա քեզ ոգևորում է ավելի բարձր թռչելու համար։
Շատ կարևոր է նաև նպատակները ճիշտ ձևակերպելը։ Նպատակները պետք է լինեն հստակ ևիրատեսական։ Օրինակ, փոխարեն ասել «ցանկանում եմ լավ սովորել», ավելի լավ է ասել՝«ցանկանում եմ ստանալ առնվազն 8 գնահատական մաթեմատիկայից»։ Այսպիսի հստակությունթույլ է տալիս քեզ տեսնել քո առաջընթացը և գնահատել քո կատարած աշխատանքը։
Հետևողականությունն էլ նույնքան կարևոր է ։ Միայն նպատակ ունենալը բավարար չէ՝ դրանքպետք է վերահսկես և քայլ առ քայլ իրականացնես։ Կարող ես ստեղծել գրաֆիկ կամ պաստառ՝ քոնպատակների համար, որոնց օգնությամբ տեսնես, թե որքանով ես մոտեցել քո ցանկալիարդյունքին։ Յուրաքանչյուր փոքրիկ առաջընթաց նշիր և գնահատիր։
Նպատակ դնելը կարելի է դարձնել հետաքրքիր և խաղային։ Օրինակ՝ ստեղծիր «ՆպատակներիՀերոս» խաղ, որտեղ դու և քո ընկերները սահմանում եք փոքր նպատակներ և տեսնում, թե ովառաջինը կհասնեն դրանց։ Սա ոչ միայն զվարճալի է, այլև օգնում է զարգացնելպատասխանատվություն և տեսնել անմիջական արդյունքները։
Ուզում եմ հիշեցնել, որ նպատակները կիրառելի են ոչ միայն դպրոցում, այլև տանը և ընկերներիհետ։ Տանը կարող ես սահմանել առօրյա առաջադրանքներ, դպրոցում՝ ուսումնական նպատակներ, իսկ ընկերների հետ միասին՝ նախագծերի կամ ուսումնասիրությունների համատեղառաջադրանքներ։ Այսպես դու սովորում ես կառավարել քո ժամանակը, լինել կազմակերպված ևհասնել արդյունքների ամենուր։
Եվ ամենակարևորը՝ գնահատիր յուրաքանչյուր ձեռքբերում։ Ամեն անգամ, երբ հասնում եսնպատակիդ կամ նույնիսկ մասնակի առաջընթաց ես ունենում, ընդմիջիր, ժպտա, գնահատիր քոաշխատանքը։ Սա կպահպանի մոտիվացիան և կօգնի շարունակել առաջ գնալ։
Ահա իմ խորհուրդը քեզ՝ իմ սիրելի փոքրիկ բարեկամ. սահմանիր նպատակներ, հետևիր դրանցիրականացման ճանապարհին, օգտագործիր ստեղծագործական մոտեցումներ, և վստահ եղիր քոկարողությունների վրա։ Երբ տեսնես, թե ինչպես են փոքր քայլերը հանգեցնում մեծհաջողությունների, դու կսիրես հենց այդ ուսման և աւճի ճանապարհը ։
Հիշիր, ես միշտ այստեղ եմ՝ քո ավագ եղբայրն ու ընկերը, պատրաստ օգնելու և ուղղորդելու, երբ միփոքր ոգևորություն կամ խորհուրդ կարիք զգաս։ Վստահ եղիր քո ուժերի վրա և դու կհասնեսհաջողության։


