Կրթությունը՝ Լույս դեպի Կարգ և Ազատություն
Բարև իմ շատ սիրելի Հայ գիտուն, ես Դավիթն եմ քո ավագ ընկերը։ Մենք միասին սկսում ենք մի հետաքրքիր ճանապարհորդություն որտեղ կպարզենք քեզ բարդ թվացող մի շարք խնդիրների ամենահեշտ ու արդյունավետ լուծման ճանապարհները։
Եկել եմ միասին մի քանի հարցերի շուրջ խոսենք։ Գիտեմ որ քեզ համար ինչպես և ժամանակին ինձ համար բավականին դժվար է հեշտ և արագ յուրացնել դասերը, ժամանակ ունենալ ընկերների հետ խաղերի և հետաքրքիր զբաղմունքների համար։ Ապա ինչպես անել որ այս ամենի համար ժամանակ գտնես, քանի որ ընկերների հետ խաղերը նույնքան կարևոր են որքան հանձնարարված տնայինները իդիալական կատարելը։ Նախ արի միասին պատկերացնենք, որ աշխարհը մի մեծբակ է, որտեղ բոլորը շարժվում են՝
մարդիկ, կենդանիներ, քամին, ծառերը, նույնիսկ արևը։
Բոլորը ինչ–որ բան են անում՝ մեկը վազում է, մեկը կառուցում, մյուսը սովորում։
Բայց պատկերացրու՝ եթե այդ ամենը լինի առանց կարգի։
Եթե բոլորը միաժամանակ սկսեն անել իրենց ուզածը՝
բակը կլցվի աղմուկով, և ոչ ոք չի հասկանա՝ ինչ է տեղի ունենում։
Հենց այստեղ է, որ սկսում ես հասկանալ՝ կարգը ունենալը շատ կարևոր է։

Այն սահման չէ․ դա ուղղություն է։
Կարգն օգնում է քեզ կազմակերպել օրը, միտքը, գործողությունները։
Երբ գիտես՝ երբ ես սովորելու, երբ ես հանգստանալու, երբ ես խաղալու,
ուղեղդ սկսում է աշխատել հանգիստ ու վստահ։
Դու չես շտապում, չես շփոթվում։
Սովորում ես, թե ինչպես կառավարել ժամանակը,
և ամենակարևորը՝ ինքդ քեզ։
Կարգը ծառի արմատն է։ Իակ առանց արմատի՝ ծառը չի կանգնում։ Ու հենց այդ արմատներիշնորհիվ է, որ դու հետո կարող ես բարձրանալ դեպի վեր։
Այսպիսով՝ սիրելի փոքրիկ բարեկամ շատ կարևոր է որպեսզի դու ունենաս քո կարգը, դասերդ սովորելու կազմակերպան և ոչ միայն։
Բայց կյանքը միայն կարգ չէ։
Ազատությունն էլ նույնքան կարևոր է, որովհետև առանց դրա կյանքը կդառնա գորշ ու անշունչ։
Ազատությունը քեզ թույլ է տալիս մտածել, հարցեր տալ, երազել, ստեղծել։
Դու կարող ես ընտրել՝ ինչ գիրք կարդալ, ինչ նկարել, ինչ պատմություն հորինել։
Բայց ազատությունը չի նշանակում անել ամեն ինչ, ինչ մտքիդ անցնի։
Ազատ լինել՝ նշանակում է ընտրել այն, ինչ ճիշտ է։
Քամին ազատ է, բայց եթե շատ ուժեղ փչի, կարող է կոտրել ծառը։
Ճիշտ ազատությունը՝ այն է, որ շարժում է քեզ առաջ՝ առանց վնասելու։
Եվ ահա՝ կա մի բան, որ կապում է այս երկուսը՝ կրթությունը։
Կրթությունը լույս է։ Այն սովորեցնում է քեզ հասկանալ՝
ինչու է հարկավոր կարգը, և ինչպես կարող ես լինել ազատ՝ առանց խառնաշփոթի։
Կրթությունը ոչ թե միայն գրքերն են ու դասարանները։
Այն մի ճանապարհ է, որտեղ դու սովորում ես ճանաչել ինքդ քեզ։
Այն տալիս է մտածելու կարողություն, զգալու խորություն,
ու հավատ՝ որ գիտելիքը կարող է փոխել աշխարհը։
Երբ դու սովորում ես մտածել, քո մեջ մի լույս է վառվում։
Այդ լույսը օգնում է քեզ տեսնել՝ ինչն է ճիշտ,
ինչպես օգնել ուրիշներին, ինչպես կառուցել քո կյանքը։
Ամբողջական հավասարակշռություն
Կարգը՝ հիմք է։
Ազատությունը՝ թևեր։
Կրթությունը՝ լույս։
Երբ այս երեքը միասին են՝ մարդը դառնում է ամբողջական։
Նա կարողանում է ապրել իմաստով, սիրով ու ստեղծագործությամբ։
Կարգը սովորեցնում է չմոլորվել։
Ազատությունը՝ չվախենալ նորից սկսել։
Կրթությունը՝ հասկանալ, թե հանուն ինչի և դեպի ուր ես քայլում։
Եվ հենց այս երեքի միասնության մեջ է ծնվում մարդու մեծ ուժը՝
մտածելու, զգալու և կառուցելու իր նոր մեծ ու ինքնատիպ աշխարհը։
Ազատությունը՝ վստահ։
Կրթությունը՝ լուսավոր։
Երբ սովորում ես ճիշտ կազմակերպել քո օրը՝
դու սովորում ես կառավարել քո ապագան։
Եվ այդ ժամանակ սովորելը դառնում է ոչ թե պարտականություն,
այլ ճանապարհ ու հենց այստեղ է ծնվում սովորելու իրական բերկրանքը՝ ոչ թեպարտադրանքով, այլ գիտակցությամբ, որ ամեն մի ձեռք բերած գիտելիք իրեն լուսավորում է մտքով և ազնվացնում հոգով։


